Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Վաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը

Վաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը
16.01.2026 | 14:43

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր գործողություններով հարցականի տակ է դնում «Արևմուտք» աշխարհաքաղաքական հասկացությունը: Մոտ մեկ դար հումանիտար և հատկապես քաղաքական գիտությունների տերմինաբանության մեջ այն ընկալվում էր որպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի տնտեսական ու ռազմաքաղաքական բևեռ: ԽՍՀՄ փլուզումից հետո կիրառության մեջ մտավ «Հավաքական Արևմուտք» հասկացությունը, որի տակ կրկին ընկալվում է ԱՄՆ-ԵՄ աշխարհաքաղաքական բևեռը, իհարկե, Կանադան ևս այստեղ է: Գաղտնիք չէ, որ այս բևեռը Ռուսաստանը, Չինաստանը և նրանց ազդեցության գոտում գտնվող պետությունները դիտում է որպես արևմտյան շահերի ու ազդեցության հիմնական հակառակորդ-մրցակից-խոչընդոտ կենտրոններ: Ներկայումս Թրամփի գործողությունները, կարծես թե, քանդում և խարխլում են այս ճարտարապետությունը: Վաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը: Բանակցությունները Պուտինի հետ և ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ-ի ռազմավարության վերանայումը դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում, Թրամփի իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում, ԵՄ առաջատար եռյակի (ԳՖՀ-Ֆրանսիա-Իտալիա) և նրանց միացած Մեծ Բրիտանիայի փոխհարաբերություններն ԱՄՆ-ի հետ դրանք արդեն դաշնակցային ձևաչափից տեղափոխում են դեպի մրցակցային հարթություն: Գրենլանդիայի շուրջ իրադարձությունները նույնիսկ սպառնում են ՆԱՏՕ-ի միասնությանը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ